• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Տիգան Բալայանի այցը Նամյուղ

04 օգոստոսի, 2026

Հուլիսի 20-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը այցելեց Վալոնիայի տարածարջանի մայրաքաղաք Նամյուղ: 

Դեսպան Բալայանը նախ հանդիպում ունեցավ Վալոնիայի խորհրդարանի նախագահ Վիլի Բորսյուի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Վալոնիայի հետ երկկողմ համագործակցության խորացման հեռանկարներին, միջխորհրդարանական գործընկերությանը, ինչպես նաև առաջիկա համատեղ միջոցառումների օրակարգին։

Դեսպան Բալայանը բարձրացրեց Վալոնիայում հայկական արտադրության ապրանքատեսակների ներկայացվածության հարցը՝ նշելով, որ ՀՀ կառավարության որդեգրած՝ արտահանումների բազմազանեցման ճանապարհին այս քայլը կարող է լուրջ խթան հանդիսանալ երկկողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման համար։

Զրուցակիցները քննարկեցին նաև տարածաշրջանային վերջին զարգացումները՝ անդրադառնալով փոխկապակցվածության օրակարգի կարևորությանը։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի ամբողջական իրականացման արդյունքում տարածաշրջանը կվերածվի կայունության, անվտանգության և տնտեսական համագործակցության կարևոր հանգույցի՝ ապահովելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակումն ու արդյունավետ կապը։

Վալոնիայի խորհրդարանի նախագահը պատրաստակամություն հայտնեց իր լիազորությունների շրջանակում աջակցել Հայաստանի նախաձեռնություններին։

Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպում ունեցավ նաև Նամյուղի քաղաքապետ Շարլոտ Բազելեղի հետ, որի ընթացքում քննարկվեցին գիտակրթական, մշակութային և առևտրային ոլորտներում համագործակցության հնարավորությունները։ 

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց Նամյուղի առևտևային ցանցում Հայաստանի արտադրանքի ներկայացվածությունը խթանելուն առնչվող քայլերին: 

Կարևորվեց քաղաքային տնտեսության կառավարման բնագավառում փորձի փոխանակումը, ինչպես նաև համատեղ կրթական ու մշակութային ծրագրերի իրականացումը, որոնք հենք կհանդիսանան  համագործակցության սերտացման համար։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: