• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Տիգրան Բալայանը մասնակցեց «Europe Medialab» ծրագրի աշնանային ընդունելությանը

09 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, որպես «Europe Medialab» ծրագրի խորհրդի պատվավոր անդամ, բացման խոսքով հանդես եկավ նախաձեռնության ամենամյա աշնանային հանդիպմանը։

​Միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան նաև Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Վիկտոր Նեգրեսկուն, «Enabel» բելգիական զարգացման գործակալության գործադիր տնօրեն Ժան վան Վետտերը:

​Իր ելույթում դեսպան Բալայանն անդրադարձավ անկախ մեդիայի առանցքային դերին՝ կարևորելով Հայաստանի ներգրավվածությունը ծրագրին, ինչը հնարավորություն է տալիս հայ լրագրողներին Բրյուսելից ապահովել հավաստի և օբյեկտիվ տեղեկատվության հոսք։ Դեսպանը հատկանշեց ԵՄ կառույցներում Հայաստանին առնչվող օրակարգային հարցերի հետևողական բարձրաձայնման անհրաժեշտությունը։ Նա ընդգծեց, որ նմանօրինակ կրթական ու մասնագիտական հարթակները էականորեն նպաստում են հայկական մեդիա դաշտի դիմակայունության բարձրացմանը և եվրոպական լավագույն փորձի ներդրմանը։ Բացի այդ, դեսպանը շեշտեց ԵՄ-Հայաստան գործընկերության խորացման համատեքստում տեղեկատվական ոլորտում համագործակցության ընդլայնման կարևորությունը։

​Հանդիպմանը մասնակցեցին Եվրոպական միության կառույցների, քաղաքացիական հասարակության, գիտական շրջանակների և հեղինակավոր միջազգային հասարակական կազմակերպությունների առաջատար ներկայացուցիչներ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: