• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Բալայանի հանդիպումը Վալոնիայի կառավարության ղեկավար Ադրիեն Դոլիմոնի հետ

15 սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 15-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Վալոնիայի կառավարության ղեկավար Ադրիեն Դոլիմոնի հետ։ 

Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Վալոնիայի միջև զարգացող առևտրատնտեսական համագործակցության առավել խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները։ Զրուցակիցները անդրադարձ կատարեցին Վալոնիայի ռազմարդյունաբերական համալիրի հետ հաստատված արդյունավետ համագործակցությանը և այն ընդլայնելու հնարավորություներին։ Այս համատեքստում դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստանի ռազմարդյունաբերության նվաճումները և այդ ուղղությամբ փոխգործակցելու պատրաստակամությունը։  

Վարչապետ Դոլիմոնը և դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեցին գիտակրթական և գործարար կապերի ամրապնդման ոլորտներում կապերի աշխուժացմանը՝ այդ առումով կարևորելով միմյանց արտադրանքի ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հրամայականը։ 

Կողմերն անդրադարձան նաև բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորություններին։ 

Խոսելով Լյեժում Վալոնիայի կառավարության մասնկացությամբ ԹՈՒՄՈ կենտրոնի բացման մասին՝ դեսպան Բալայանն ընդգծեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական և արհեստական բանականության էկոհամակարգի աճող պոտենցիալը և այն Վալոնիայի հետ որպես փոխգործակցության առաջատար ուղղության դիտարկումը ։

Հանդիպման ավարտին դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին աջակցող նախաձեռնություններին սատարելու և ՀՀ կառավարության անունից հրավիրեց Վալոնիայի կառավարության ղեկավարին Ֆրանկոֆոնիայի խաղերի կապակցությամբ այցելել Հայաստան։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: