• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Բալայանի հանդիպումը Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

09 նոյեմբերի, 2026
Դեսպան Բալայանի հանդիպումը Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Նոյեմբերի 9-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի նախաձեռնությամբ Բրյուսել այցելած հայաստանյան հասարակական կազմակերպությունների պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրամիություն համագործակցության ձեռքբերումներին և գործընկերության նոր բովանդակությանը։

Դեսպան Բալայանը մանրամասն ներկայացրեց Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման և ձեռք բերված կարևոր արդյունքների ապահովման ուղղությամբ իրականացվող ծավալուն աշխատանքը։ Այս համատեքստում կարևորվեց նաև քաղաքացիական հասարակության առանցքային դերակատարությունն ու ներդրումը, մասնավորապես իրականացվող բարեփոխումների և ընդհանուր առմամբ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

Դեսպան Բալայանը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես ընթացիկ, այնպես էլ նախանշվող նոր ուղղություններով ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: