• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Տիգրան Բալայանի հրաժեշտի հանդիպումը Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ

17 նոյեմբերի, 2026

Բելգիայում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Բելգիայի ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր դը Ռուվերի հետ։

Դեսպան Բալայանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Ներկայացուցիչների պալատի նախագահին՝ անդրադառնալով հայ-բելգիական երկկողմ օրակարգի նշանակալի ձեռքբերումներին, որոնք կյանքի չէին կոչվի առանց Բելգիայի դաշնային խորհրդարանի հետևողական և ամուր աջակցության։ Այս համատեքստում դեսպանն առանձնացրեց խորհրդարանի կողմից ընդունված կարևորագույն բանաձևերը, Բելգիայի կառավարության կոալիցիոն համաձայնագրում Հայաստանին աջակցության ամրագրումը, բազմոլորտ համագործակցության հաստատումը, ինչպես նաև Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումն ու հյուպատոսական ծառայությունների մատուցման մեկնարկը՝ որպես երկկողմ հարաբերությունների նոր որակի վկայություն։ 

Դեսպան Բալայանը բարձր գնահատեց նաև Պետեր դը Ռուվերի անձնական ներդրումն այս գործընկերության ամրապնդման գործում՝ առանձնակի ջերմությամբ հիշատակելով վերջինիս պաշտոնական այցը Հայաստան։

Իր հերթին, Պետեր դը Ռուվերն ընդգծեց Հայաստանի շարունակաբար աճող հետաքրքրությունը Բելգիայի արտաքին քաղաքական օրակարգում՝ բարձր գնահատելով դեսպան Բալայանի  գործունեությունը Հայաստան-Բելգիա գործընկերության խորացման ուղղությամբ։ Ներկայացուցիչների պալատի նախագահը պատրաստակամություն հայտնեց հետևողականորեն շարունակել և զարգացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ հենվելով արդեն իսկ ձևավորված ամուր հիմքերի վրա։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: