• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Հայոց մշակույթ
    • Պատմություն
    • Ուսումնառություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
    • Բելգիայի Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • Հաճախ տրվող հարցեր
  • Հյուպատոսական Վճարման Կարգը
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Բելգիայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ

24 ապրիլի, 2022
Բելգիայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Բելգիայում անցկացվեցին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:
 
Ապրիլի 24-ի առավոտյան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ առաքելական եկեղեցում Հայոց ցեղասպանության Սուրբ Նահատակներին ի հիշատակ մատուցվեց պատարագ:
 
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Անրի Միշո հրապարակում գտնվող խաչքար-հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Ծաղկեպսակներ զետեղվեցին Հայ առաքելական եկեղեցու, ՀՀ դեսպանության, Բելգիայի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Բելգիայի քաղաքական կուսակցությունների, Հետազոտությունների և ցեղասպանության միջազգային ցանցի, հասարակական մի շարք կազմակերպությունների և հայ համայնքային կառույցների անունից:
 
Դեսպան Աղաջանյանն իր խոսքում նշեց, որ, ինչպես ցույց տվեց պատմությունը, ժխտողականությունը, անպատժելիությունն ու անտարբերությունը ծնում են նորանոր հանցագործություններ։ Դեսպանը շնորհակալություն հայտնեց քաղաքական և հասարակական բոլոր այն գործիչներին, որոնք սկզբունքային ու հիմնավոր գործունեությամբ իրենց ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման արդար գործին։
 
Այնուհետև Բրյուսելի մայր տաճարից երթ մեկնարկեց դեպի Թուրքիայի դեսպանություն։
 
Երեկոյան Բրյուսելի Հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցավ հայ համայնքի՝ Հայոց ցեղասպանությունը վերապրած անդամի մասին ֆիլմի ցուցադրություն, ապա՝ դասական համերգ։
 
Պողոսյան հիմնադրամը ևս Հայոց ցեղասպանության ոգեկոչման առթիվ կազմակերպել էր միջոցառում, որի ընթացքում տեղի ունեցան «Արդար թուրքերը, շատ երկար լռություն» խորագրով վավերագրական ֆիլմի ցուցադրություն և քննարկում։
 
Լյուվենի կաթոլիկ համալսարանի` բանասիրության և արևելքի պատմության դոկտոր Բերնար Կուլին, հյուրընկալվելով Բելգիական «LN24» հեռուստաալիքով հեռարձակվող հաղորդաշարին, զրուցեց Հայոց ցեղասպանության թեմայով։
 
Ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան նաև Բելգիայի Լիեժ, Գենտ, Մեխելեն և այլ քաղաքներում։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2022, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: