• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Դեսպան Բալայանի հանդիպումները Լյուքսեմբուրգում

08 դեկտեմբերի, 2023
Դեկտեմբերի 8-ին դեսպան Տիգրան Բալայանը առանձին հանդիպումներ ունեցավ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նորընտիր նախագահ Կլոդ Վիզլերի, Խորհրդարանի արտաքին և եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ, Բիտեմբուրգի փոխքաղաքապետ Գուստի Գրաասի։
 
Շնորհավորելով Կլոդ Վիզլերին բարեկամ Լյուքսմբուրգի խորհրդարանի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ նրան հանձնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը։
 
Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ, ընգծվեց, որ Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը՝ նոր խթան կհաղորդի փոխգծակցությանը։
 
Դեսպան Բալայանը զրուցակիցներին ներկայացրեց Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման հետևանքները և դրա համար պատասխանատվության ենթարկելու կարևորությունը՝ Ադրբեջանի կողմից նոր ոտնձգությունների կանխարգելման և ԼՂ բնակչության հետ վերադարձի իրավունքի ապահովման տեսանկյունից։
 
Հայաստանի դեսպանը գործընկերներին հանգամանալից տեղեկացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, դրա իրագործման և Կովկասում հարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։
 
Զրույցների ընթացքում քննարկվեց միջխորհրդարանական և ապակենտրոնացված համագործակցությունը խթանելու հնարավորությունները:
 
Նույն օրը Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Պետանժի քաղաքապետ Ժան-Մարի Հալսդորֆի հետ: Զրուցակիցները մանրամասն քննարկեցին Դիլիջանի և Պետանժի միջև ծավալվող համագործակցության ոլորտները և համատեղ միջոցառումները։
 
Այցելության շրջանակներում դեսպան Բալայանը հարցազրույց տվեց Chronicle.lu պարբերականին։
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: