• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցի ունկնդիրների ուսումնական այցը Բելգիա

26 մայիսի, 2026

Մայիսի 26-ին ամենամյա ուսումնական այցի շրջանակներում Բելգիայում ՀՀ դեսպանությունը հյուրընկալեց ՀՀ ԱԳ նախարարության դիվանագիտական դպրոցի 2025-2026թթ․ ունկնկդիրներին։ 

Բելգիայի ներկայացուցիչների պալատում ունկնդիրներին հյուրընկալեց նախագահ Պետեր դը Ռուվերը, ով իր խոսքում անդրադարձավ միջխորհրդարանական հարաբերություններին, Հայաստան-Բելգիա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերին։ Նախագահ դը Ռուվերը կիսվեց նաև վերջերս Հայաստան կատարած այցելության տպավորություններով՝ առանձնանշելով Հայաստանի արագ զարգացման կարևորությունը և պատասխանեց ունկնդիրների կողմից հնչեցված հարցերին։ 

Այցի շրջանակներում ունկնդիրներն առանձնազրույց ունեցան ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հետ, ով ներկայացրեց ՀՀ-ԵՄ գործընկերության հիմնական ուղղությունները և բացվող հնարավորությունները՝ վկայակոչելով Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովի կարևորությունը։ Դեսպան Բալայանը կարևորեց խաղաղությանն ուղղված ՀՀ կառավարության ջանքերը՝ ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման, Խաղաղության խաչմերուկ նախագծի իրագործման նշանակությունը։ 

Այցն ավարտվեց ունկնդիրների համար նախատեսված հյուրասիրությամբ, որտեղ ներկաներին հնարավորություն ընձեռնվեց կիսվել իրենց տպավորություններով և քննարկել Բրյուսելում ՀՀ դիվանագիտական ներկայացոցչությունների կողմից իրականացվող աշխատանքները։

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: