• English
  • Հայերեն
Բելգիայում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
    • Բելգիայի Թագավորություն
    • Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • «Հայաստանը Բրյուսելում» ամենամսյա տեղեկագիր

Բրյուսելում մեծ հաջողությամբ կայացավ hայկական երկրորդ տոնավաճառը

31 մայիսի, 2026

Մայիսի 31-ին Բրյուսելի Իքսել համայնքում անցկացված ամենամյա հայկական տոնավաճառը վերածվեց հայկական մշակույթի, ավանդույթների, խոհանոցի և ձեռնարկատիրական ներուժի տպավորիչ տոնի՝ համախմբելով հազարավոր այցելուների Բելգիայից և եվրոպական այլ երկրներից։

Օրվա ընթացքում Ջ․ Բրյուգմանի հրապարակը ստացել էր հայկական շունչ և մթնոլորտ՝ ներկայացնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը, երաժշտությունը, պարարվեստը, ավանդույթները, ինչպես նաև հայկական արտադրողների և ձեռնարկությունների բարձրորակ արտադրանքը։

Արդեն երկրորդ տարին Բելգիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպվող տոնավաճառը կարևոր հարթակ դարձավ հայկական ընկերությունների, արտադրողների և ձեռներեցների համար՝ ներկայացնելու իրենց գործունեությունը եվրոպական սպառողներին, հաստատելու նոր գործարար կապեր և բացահայտելու համագործակցության նոր հնարավորություններ։ Մասնակիցների թվում էին նաև բազմաթիվ հայկական և բելգիական կազմակերպություններ, այդ թվում՝ «Բելգահայ» հարթակը, «Արման Գրուպ»-ը և այլ կառույցներ, որոնք ակտիվորեն նպաստեցին միջոցառման հաջողությանը։

Տոնավաճառին բացման խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Տ․ Բալայանը, Իքսել համայնքի քաղաքապետ Ղոման Դը Ղոզմը, ինչպես նաև փոխքաղաքապետ Ժուլի դե Գրոտը։ Միջոցառմանն իրենց մասնակցությունը բերեցին ԵՄ և Բելգիայի գործադիր ու օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, դեսպաններ և դիվանագետներ, հազարավոր հյուրեր Բելգիայից և հարակից երկրներից։

«Բրյուսելում Հայկական տոնավաճառի անցկացումն արդեն ավանդույթ է դառնում՝ ապացուցելով, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը Եվրոպայում շարունակաբար աճում է։ Սա ոչ միայն հայկական մշակույթի և ավանդույթների տոն է, այլև կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու հայկական արտադրողների, ձեռնարկատերերի և ստեղծարար ոլորտի ներկայացուցիչների ներուժը։ Հայաստանյան որակյալ ապրանքների արտադրողների առջև ծառացած մարտահրավերների պայմաններում յուրաքանչյուր նոր կապ, գործընկերություն և շուկայական հնարավորություն կարևոր ներդրում է Հայաստանի տնտեսական զարգացման և եվրոպական ներկայության ամրապնդման գործում»,- իր խոսքում ասաց Տիգրան Բալայանը։

Միջոցառման հաջողությունը հնարավոր դարձավ դեսպանության գործընկերների՝ Իքսելի համայնքապետարանի, Հայ-բելգիական առևտրային պալատի, «Բելգահայ» ռադիոյի և հայ համայնքային կառույցների, կամավորների, ցուցահանդեսների մասնակիցների, արվեստագետների և հազարավոր այցելուների համատեղ ջանքերի շնորհիվ։

Հայկական տոնավաճառը հերթական անգամ հաստատեց իր նշանակությունը՝ որպես սպասված միջոցառումներից մեկը՝ նպաստելով հայ-բելգիական մշակութային ու տնտեսական կապերի խորացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը Եվրոպայում։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձեվեր

28, Rue Montoyer,
1000 Brussels, Belgium
Հեռ.` +32 2 348-44-00

Բելգիայում Հայաստանի դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: